Պաշտոնական հարցում եմ ուղարկել ԱՆ՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ մասնագիտական եզրակացություն, որ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը․ Վահագն Թևոսյան


Պաշտոնական հարցում եմ ուղարկել ԱՆ՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ մասնագիտական եզրակացություն, որ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը․ Վահագն Թևոսյան
Սեպտեմբեր 15 19:43 2020

Այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկել առողջապահության նախարարությանը՝ խնդրելով առկայության դեպքում ինձ տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի անչափահաս է Կովիդ-19-ով վարակվել կամ վարակի աղբյուր հանդիսացել հունիս-օգոստոս ամիսների ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը։

«Նաև խնդրել եմ պատասխանել, թե արդյոք կա՞ մասնագիտական եզրակացություն, որ մի քանի ժամ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, իսկ եթե կա նման վտանգ, ապա ունե՞նք արդյոք արագ ռեաբիլիտացիայի գործիքակազմ, հմտություններ և ռազմավարություն»,-գրել է նա։