Ամերիկյան Warner Bros. ընկեությունը թողարկել է «սերուցքային» գարեջուրը (batterbeer), որը սիրում էին ըմպել Հարի Փոթերի մասին պատմվածքի հերոսները:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ըմպելիքը կարելի է պատվիրել առցանց կամ ձեռք բերել Մեծ Բրիտանիայի խանութներում:
Սերուցքային գարեջուրը պատրաստվում է գաղտնի բաղադրատոմսով: Այն ալկոհոլային խմիչք չէ և իրիսի համ ունի: Այն կարող են օգտագործել նաև վեգանները:
Գարեջուրը վաճառվում է հուշանվերային ապակե շշերով, որոնցից յուրաքանչյուրի վրա եզակի պիտակ է ամրացված: 275 միլիլիտր տարողությամբ շշի արժեքը կազմում է 6 ֆունտ ստերլինգ: