Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ


Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ
Սեպտեմբեր 15 21:55 2020

Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ):

 

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։



loading...