ՄԻԵԴ-ը ՌԴ-ին տուգանել է 5200 եվրոյով՝ Սոչիում Օլիմպիադայի ժամանակ գույքի առգրավման մասին գործով


ՄԻԵԴ-ը ՌԴ-ին տուգանել է 5200 եվրոյով՝ Սոչիում Օլիմպիադայի ժամանակ գույքի առգրավման մասին գործով
Սեպտեմբեր 15 21:15 2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ՌԴ-ին տուգանել է 5200 եվրոյով՝ Սոչիում Օլիմպիադայի ժամանակ գույքի առգրավման մասին գործով: Դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պարտավոր է 5200 եվրո վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սոչիում բնակվող Նինա Բելովայի հայտարարությունը վերաբերում էր բարեխիղճ գնման մասին օրենքով գույքի առգրավմանը: Տվյալ գույքն ավելի վաղ պատկանել է պետությանն ու ղեկավարվել պետական ընկերության կողմից: 2003 թվականին ընկերությունը գույքը փոխանցել է մասնավոր անձի՝ պարտքի մարման հաշվին: Ապա գույքը 2 անգամ վաճառվել է եւ 2004 թվականին անցել հայտատուին:

2012 թվականին պետական գույքի կառավարման հարցով դաշնային գործակալությունը դիմել է այդ տարածքում 2014թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման համար շինարարություն սկսելու հայցով: Մի քանի մակարդակներով քննությունից հետո ՌԴ Գերագույն դատարանը եզրակացության է եկել, որ հայտատուն գույքը բարեխղճորեն չի գնել, եւ նրա սեփականության իրավունքը չեղյալ է հայտարարել:

Իր բողոքում հայտատուն պնդել է, որ տեղեկացել է քննության մասին եւ որ դատարանին խնդրել է հետաձգել գործի լսումները: Այնուամենայնիվ, դատարանը գործը քննել է առանց նրա ներկայության եւ վճռել, որ հողատարածքը պատկանում է պետությանը:

Հղում անելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի № 1արձանագրությանը (սեփականության իրավունք) ՝ Բելովան բողոքարկել է որոշումը եւ հայտնել, որ իր գույքն ապօրինի կերպով է առգրավվել:

Քննելով տվյալ գործը՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ № 1 արձանագրության խախտում չի եղել, սակայն հաստատել է նույն կետի 6-րդ հոդվածի խախտումը:  



loading...