Կոշ-Նոր Եդեսիա ավտոճանապարհին այրվել է ոչ բնակելի վագոն-տնակ․ տուժածներ չկան


Կոշ-Նոր Եդեսիա ավտոճանապարհին այրվել է ոչ բնակելի վագոն-տնակ․ տուժածներ չկան
Սեպտեմբեր 15 21:08 2020

Սեպտեմբերի 15-ին, ժամը 14։57-ին Աշտարակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Նոր Եդեսիա ավտոճանապարհին այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել` 16:31-ին: Այրվել են ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 36 քմ)՝ մասնակի և կենցաղային իրեր։



loading...