6 մետր բարձրությունից վայր է ընկել եւ տեղում մահացել. «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ի արտադրամասում հայտնաբերվել է տղամարդու դի


6 մետր բարձրությունից վայր է ընկել եւ տեղում մահացել. «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ի արտադրամասում հայտնաբերվել է տղամարդու դի
Սեպտեմբեր 15 20:22 2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին Լոռու մարզում ժամը 17: 00-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչեւ շտապօգնության խմբի տեղ հասնելը, քաղաքացին մահացել է:

Պարզվել է, որ մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է եւ մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել եւ տեղում մահացել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



loading...