Բոսնիայում էթնիկ զտումներ կազմակերպելու համար 27 տարվա դատապարտված Մոմչիլո Կրայիշնիկը մահացել է կորոնավիրուսից


Բոսնիայում էթնիկ զտումներ կազմակերպելու համար 27 տարվա դատապարտված Մոմչիլո Կրայիշնիկը մահացել է կորոնավիրուսից
Սեպտեմբեր 15 19:52 2020

Սերբիայի խորհրդարանի նախկին խոսնակ Մոմչիլո Կրայիշնիկը, ով Հաագայի տրիբունալի կողմից դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման 1990-ականներին Բոսնիայում էթնիկ զտումներ կազմակերպելու համար, մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է Associated Press-ը:

Կրայիշնիկը 75 տարեկան էր:

Բոսնիայի հյուսիսում գտնվող Բանյա-Լուկա քաղաքի հիվանդանոցներից մեկում հայտնել են, որ Կրայիշնիկը մահացել է երեքշաբթի օրը «նոր կորոնավիրուսային վարակի հետեւանքներից»:

Սերբիայի խորհրդարանի նախկին խոսնակը պատժի երկու երրորդը կրելուց հետո ազատ էր արձակվել Մեծ Բրիտանիայի բանտից 2013-ին: