Վարդահովիտ գյուղի «Դմբլի յուրդ» հանդամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնի վրա կայծակի հարվածի հետքերով


Վարդահովիտ գյուղի «Դմբլի յուրդ» հանդամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնի վրա կայծակի հարվածի հետքերով
Սեպտեմբեր 15 19:30 2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 15-ին, Վայոց Ձորի մարզում ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բակիչ՝ 59-ամյա Արեւշատ Հովակիմյանի դին։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, եւ նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին դեպքի մասին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկան փորձաքննություն։



loading...