Գիտեք ինչումն է իմ երջանկությունը եւ ինչումն է Պետրոս Ղազարյանի դժբախտությունը. Անի Սամսոնյան


Գիտեք ինչումն է իմ երջանկությունը եւ ինչումն է Պետրոս Ղազարյանի դժբախտությունը. Անի Սամսոնյան
Սեպտեմբեր 15 19:10 2020

ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով ՀՀ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցին, նշել է. «Գիտեք` ինչումն է իմ երջանկությունը եւ ինչումն է Պետրոս Ղազարյանի դժբախտությունը. եթե ես մի բան ավելի գիտեմ կամ մի բան պակաս գիտեմ, դա կարող եմ, նրանց դժբախտությունը նրանում է, որ իրենց այս պահվածքը որակ է մինչեւ վերջ»։

Խոսելով վաղը ԼՀԿ-ի կողմից կազմակերպվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու գործընթացի մասին՝ պատգամավորն ասաց, որ իրենց ակցիային կարող են մասնակցել բոլորը, ովքեր դժգոհ են ԿԳՄՍ նախարարից. «Թե ովքեր կան եւ ինչքան կգան, ես դրա մասին չեմ կարող ասել։ Փորձել ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի ոչ միայն մենք այստեղ գործընթաց տանենք, այլ հնարավորություն տանք, որ մարդիկ գան եւ փողոցում պաշտպանեն այդ գործընթացը»։