ԳԴՀ-ն աննախադեմ 2.7 միլիոն եվրո փոխհատուցում է ստացել արտասահմանում հանգստացող քաղաքացիների տարհանման համար


ԳԴՀ-ն աննախադեմ 2.7 միլիոն եվրո փոխհատուցում է ստացել արտասահմանում հանգստացող քաղաքացիների տարհանման համար
Սեպտեմբեր 15 18:58 2020

Գերմանիայի դաշնային կառավարությունը 2.7 միլիոն եվրո փոխհատուցում է ստացել արտերկրում հանգստացող բնակիչներից, ովքեր ստիպված էին տեղափոխվել Գերմանիա կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին երեքշաբթի` սեպտեմբերի 15-ին, հայտարարել է Bild թերթը` վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը: Ընդ որում, ըստ պարբերականի, «շատ մեծ թվով ծանուցումների» վճարման ժամկետը դեռ չի լրացել:
Այս տարվա մարտից ապրիլ ամիսներին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չարտերային ինքնաթիռների միջոցով հարյուր հազարավոր զբոսաշրջիկների էր տարհանել Գերմանիա: Այդ նպատակների համար գրեթե 94 միլիոն եվրո էր պահանջվել: Այդ գումարից մոտ 47 միլիոն եվրոն ԵՄ-ի միջոցով կփոխհատուցվի Գերմանիայի դաշնային բյուջեին, փոխանցում է DW-ն:

Ընդ որում, եւս 47 միլիոն եվրո պետք է վճարեն հենց զբոսաշրջիկները, ինչի կապակցությամբ հազարավոր հաշիվ-ապրանքագրեր են ուղարկվել: Այդպես, ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության, Կանարյան կղզիներից արտահանման համար պետք է վճարել 200 եվրո, Կարիբյան ավազանից` 500 եվրո, իսկ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից` յուրաքանչյուրը 1000 եվրո:

Մարտի 17-ից Գերմանիայի ԱԳՆ-ն աննախադեպ ակցի է իրականացնում կորոնավիրուսի պատճառով արտասահմանում հայտնված գերմանացի զբոսաշրջիկների զանգվածային վերադարձի համար: Հինգ շաբաթվա ընթացքում ԳԴՀ է արտահանվել 240 հազար մարդ, այդ թվում 66 հազարը` ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալված ինքնաթիռներով: Ապրիլի 24-ին վերջին այդպիսի ինքնաթիռը Գերմանիայի 157 քաղաքացու էր հասցրել Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքից: Դրանից հետո մարդկանց սկսել էին Գերմանիա վերադարձնել մեկական թվով կամ փոքր խմբերով:

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հյուպատոսական ծառայությունների մասին օրենքով տարհանումից օգտված մարդիկ պետք է մասնակցեն դրա ֆինանսավորմանը: «Քաղաքացիների համար միանվագ վճարների չափ կսահմանվի` հաշվի առնելով երթուղու հեռավորությունը, տոմսի միջին գները եւ քաղաքացիների տարհանման ծրագրերի արժեքը ԵՄ այլ երկրներում»,- նշվում էր Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: