Դաժան և ապօրինի շնամարտ՝ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (տեսանյութ)


Դաժան և ապօրինի շնամարտ՝ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (տեսանյութ)
Սեպտեմբեր 15 18:47 2020

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Econews.am գրում է.

«Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, շնամարտերի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:  2020թ․-ի սեպտեմբերի 6-ին «arjuk arjuk» օգտատիրոջ կողմից բաց սոցիալական հարթակում բեռնվել է ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, ինչպես նաև՝ անչափահաս, մանկահասակ երեխա։  

Այս ապօրինի միջոցառումը, հավանաբար, տեղի է ունեցել արհամարելով նաև երկրում հայտարարված արտակարգ դրությունը։  

«arjuk arjuk» օգտատերը շնամարտերի հայտնի մասնակից է, անգամ՝ «չեմպիոն»։ Վերջինս իր կողմից խնամվող կենդանիներին պահում է ինչ-որ լցակայանի տարածքում/հավանաբար Սևանի շրջակայքում/, ենթարկում դաժան վարժանքների, կազմակերպում կամ մասնակցում ապօրինի շնամարտերի, բուծում է կենդանիներին և վաճառում ձագերին՝ խուսափելով հարկերից, պատճառելով նաև վնաս պետությանը։  

Նշենք, որ այս ապօրինի և դաժան շնամարտերին մասնակցություն է ունեցել նաև անչափահաս, մանկահասակ երեխա, ինչը հանդիսանում է ծանրացնող հանգամանք։  Ուշագրավ է նաև, որ ապօրինի շնամարտերին մասնակից է նաև «Team Araqelyan» շապիկը կրող քաղաքացի։ Վերջինս, հավանաբար, Գեղարքունիքի մարզի Գագրին համայնքում գործող մարտեր առանց կանոնների «Gagrin fight club» մասնակիցներից է»։ 

 

 

 



loading...