Պարետատունն այլևս չի գործում, հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Առողջապահության նախարարության թեժ գիծ


Պարետատունն այլևս չի գործում, հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Առողջապահության նախարարության թեժ գիծ
Սեպտեմբեր 15 18:14 2020

Սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17։00-ից, երբ Հայաստանում սահմանվեց կարանտինային ռեժիմ, այլևս չի գործում պարետատունը, լիազոր մարմինն արդեն Առողջապահության նախարարությունն է։ NEWS.am-ի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ կարանտինային ռեժիմի կառավարումը իրականացնում է Առողջապահության նախարարությունը, հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նախարարության թեժ գիծ։

Հավելենք, որ սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17։00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ լիազոր մարմնի առաջարկությամբ Հայաստանում սահմանվել է կարանտին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ին Հայաստանում մեկամսյա ժամկետով (այն 5 անգամ երկարաձգվեց՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ) հայտարարվեց արտակարգ դրություն, որի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվեց  պարետատուն, որի ղեկավարման համար էլ պարետ էր նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։