«Սա ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրգործ է». Ռոբերտ Քոչարյան


«Սա ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրգործ է». Ռոբերտ Քոչարյան
Սեպտեմբեր 15 17:40 2020

Ռ. Քոչարյանի պաշտպանները միջնորդել են՝ ՀՔԾ-ից պահանջել և իրենց տրամադրել Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը:

«Այն խորհրդակցությունը, որը ես արել եմ փետրվարի 23-ին նախագահականում, հետևանք էր ԵԿՄ-ում գործընթացների, դա էր քննարկվում, բայց այս գործում մեկ փաստաթուղթ չկա այն մասին, թե ԵԿՄ-ում ի՞նչ էր կատարվում. հետևանքի մասին կա, բայց թե ինչի՞ համար էր այդ խորհրդակցությունը, նյութ չկա»,- ասաց Քոչարյանը: «Ծաղկաքաղ են արել, իրենց ուզած ձևով ներկայացրել, այսինքն՝ սա ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է»,- հավելեց նա:



loading...