Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասն ազատվեց կալանքից


Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասն ազատվեց կալանքից
Սեպտեմբեր 15 17:09 2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասն ազատեց կալանքից: Հիշեցնենք, որ դատարանը որոշումը կայացրել է դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում։