Մինչեւ սեպտեմբերի 30-ը Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի աջակողմյան հատվածը փակ է լինելու երթեւեկության համար


Մինչեւ սեպտեմբերի 30-ը Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի աջակողմյան հատվածը փակ է լինելու երթեւեկության համար
Սեպտեմբեր 15 17:07 2020

Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ճանապարհի կմ 26+000-կմ 32+580 (աջ կողմ) հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետեւանքով սեպտեմբերի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն աջակողմյան ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։ Ճանապարհի երթեւեկությունը կազմակերպվելու է ձախակողմյան հատվածով:

 

Հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը եւ հորդորում վարորդներին խստորեն հետեւել ճանապարհային նշաններին։