Այսօր Աստծուն խնդրեցի, որ իրավագիտության ֆակուլտետից Ալեն Սիմոնյանի նման շրջանավարտ էլ երբեք չլինի. ամեն


Այսօր Աստծուն խնդրեցի, որ իրավագիտության ֆակուլտետից Ալեն Սիմոնյանի նման շրջանավարտ էլ երբեք չլինի. ամեն
Սեպտեմբեր 15 16:07 2020

Ալեն Սիմոնյանն էսօր դերի մեջ էր ու էլի «փայլեց»...

 

Պարզվում ա՝ նա ոչ միայն լավ քննադատել չգիտի, այլև լավ մեծարել...

 

Նա այսօր համարյա տապալում էր ՍԴ թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրությունը:

Իրավագիտության ֆակուլտետից մի կերպ մազապուրծ եղած այս շրջանավարտն իրեն թույլ տվեց (թղթից կարդալով) ավետել, որ Էդգար Շաթիրյանի նման կադրեր Իրավագիտության ֆակուլտետում 5 տարին մեկ են հայտնվում: Ալեն Սիմոնյանը մի շարք հասկանալի պատճառներով չէր կարող տեղ զբաղեցնել Իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովներում, ուստի անհասկանալի է, թե իր դատողություններն ինչից է բխեցնում։ Այո, Էդգար Շաթիրյանը գրագետ իրավաբան է, լավ մասնագետ: Անձամբ չեմ մասնակցել իր ընտրությանը, բայց ուրախ եմ և շնորհավորում եմ ՍԴ դատավոր ընտրվելու առթիվ։ Իսկ ինչ վերաբերում է 5 տարին մեկ նման շրջանավարտ ունենալուն, ասեմ...

Որպես երկարամյա դասախոս, ուրեմն ամեն տարի Իրավագիտության ֆակուլտետը թե Էդգար Շաթիրյանի, և թե ինձ նման (նաև մեզնից ավելի խելացի) շրջանավարտներ է տալիս:

Բայց այսօր Աստծուն խնդրեցի, որ Ալեն Սիմոնյանի նման շրջանավարտ էլ երբեք չլինի։

Նա նմանը չունի...

Ես քիթը մեխ մտցնելով քննությունից ճողոպրելը նկատի չունեմ։ Խնդրեցի Աստծուն, որ իր մասնագիտությունից այդչափ անտեղյակ և Մայր բուհի նկատմամբ այդչափ անշնորհակալ շրջանավարտ այլևս չլինի՝ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից, ոչ մի տեղ...

Ամեն...



loading...