Դանակահարություն Գյումրիում. 34-ամյա երիտասարդ է մահացել, եւս մեկ երիտասարդ վիրավոր է


Դանակահարություն Գյումրիում. 34-ամյա երիտասարդ է մահացել, եւս մեկ երիտասարդ վիրավոր է
Սեպտեմբեր 13 18:26 2020

Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել,  Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից մեկն արդեն մահացած է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

 «Մեզ մոտ տեղափոխված երիտասարներից մեկն արդեն մահացած էր, մյուսի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք: Վերքը թափանցող չէ, նա հսկողության տակ է: Երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում»- ասաց նա

Արմեն Խաչատրյանը նշեց, որ մահացած երիտասարդը 34, իսկ հոսպիտալացվածը 35 տարեկան է: