Տեխնիկական հերթական «բռակը» Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառմանը


Տեխնիկական հերթական «բռակը» Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառմանը
Սեպտեմբեր 13 19:33 2020

Հանրայինի հեռուստադիտողը օրերս,լուրերի հատուկ թողարկման ժամանակ, մի քանի րոպե ականատես եղավ տեխնիկական  հերթական «բռակի» և կրկին՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ։ Երբ վարչապետն այցելել էր Խնձորեսկ՝ Սպարապետի օրվա տոնին մասնակցելու համար՝ եթերում՝ մինչև Փաշինյանի երևալը, էկրանում բավականին երկար ժամանակ խաչքար  էր։ Տեխնիկական գրեթե նման թերության համար, երբ մինչև վարչապետի խոսքի, կադրի հայտնվելը , ուղիղ եթերում երևացել էին նախապատրաստական կադրեր, ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ ու դրանից հետո պաշտոնին հրաժեշտ տվեց Հ1-ի գործադիր տնօրենը։ 

Այն ժամանակ շատերը կարծիք հայտնեցին, որ թերացումը ավելի շատ կամ նույն չափ վարչապետի մամուլի խոսնակինն էր՝ Մանե Գևորգյանինը, ով սակայն   կարողացավ այս պատմությունից չոր դուրս գալ ու հակառակն՝ ամեն ինչ բարդել Հ1-ի ղեկավարության վրա։ 

Ամիսներ անց՝ նույն Մանե Գևորգյանի համակարգությամբ ուղիղ եթեր ապահոված  Հ1-ը՝ ի դեպս գործադիր տնօրենի պաշտոնակատարի, արտադրական բաժնի ղեկավարի, պրոդյուսերի, նույն  պատմությունը կրկնում են՝ միայն երջանիկ պատահականությամբ, որ վարչապետը չէր երևում կադրում, այլ ուղիղ եթերում հայտնված նախապատևաստական կադրերում   խաչքար էր ու նաև ավել -պակաս խոսակցությունների չէր լսվում՝ չնայած կարող էին  և լսվել։  

Եվ բնականաբար, սակայն զարմանալիորեն՝ այս անգամ՝ տեխնիկական թերության համար՝ ոչ ոք չազատվեց աշխատանքից, որովհետև , գուցե, Մանե Գևորգյանը հասկացավ, որ այս անգամ չի կարող վարչապետի մոտ մեղքը բարդել ուրիշի վրա․․․

Բայց, ինչպես ասում են, Աստված երրորդություն է սիրում ու  ի՞նչ իմանանք, թե երրորդ  «բռակ»-ն ինչ անակնկալ կմատուցի հեռուստադիտողին ու համացանցի օգտատերերին։



loading...