Լոռիի ղեկավար կազմում փոփոխություններ են տեղի ունեցել


Լոռիի ղեկավար կազմում փոփոխություններ են տեղի ունեցել
Սեպտեմբեր 13 00:24 2020

«Լոռի» ՖԱ ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ակումբի գործադիր տնօրեն։ Հովհաննիսյանը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնը։

Նորանշանակ տնօրենը ղեկավարել է մի շարք վանաձորյան կազմակերպություններ։

Հաղորդվում է, որ Վահան Դանիելյանը, որը 2019/20 թթ․ մրցաշրջանի ընթացքում զբաղեցնում էր «Լոռի» ՖԱ գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է ակումբի փոխնախագահ։

 

Աղբյուր  ArmSport.am