«Դալի եվ Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է


«Դալի եվ Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է
Օգոստոս 23 23:10 2020

««Դալի եվ պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

Սիրելի այցելուներ,

Հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 30-ը ներառյալ:

Հայաստանի ազգային պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին:

Աշխատանքային ժամերը ՝ օգոստոսի 25-30-ը, ժամը 11.00-20.30»:

 

 



loading...