Աշխարհում 1 օրում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել. ТАСС


Աշխարհում 1 օրում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել. ТАСС
Օգոստոս 16 00:42 2020

Կորոնավիրուսով վարակումների հաստատված դեպքերի թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 21.02 միլիոնը, իսկ վերջին 24 ժամում վարակվածների ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր ռեկորդային թվով աճ է գրանցել՝ 1 օրում 294 հազար դեպք:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ ներկայացնելով շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին: Նշվում է, որ 1 օրում մահվան դեպքերի թիվն ավելացել է գրեթե 10 հազարով, ընդհանուր գերազանցելով 755 հազարը:

Օգոստոսի 15-ի՝ Երևանի ժամանակով 12:00-ին, աշխարհում գրանցված է եղել ընդհանուր 21 026 758 վարակման դեպք և 755 786 մահվան ելք: Վարակումների թիվը 1 օրում կազմել է ավելի քան 24 237 դեպք, իսկ մահերի թիվը ավելացել է 9 985-ով:

 

Հաղորդվում է, որ ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում միայն պետությունների կողմից պաշտոնապես ներկայացրած դեպքերը: