«Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը». Վահան Թումասյան


«Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը». Վահան Թումասյան
Օգոստոս 16 00:18 2020

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

 

«Անին Շիրակում տուրիզմի զարգացման միակ լոկոմոտիվ

Շիրակի մարզի տուրիզմի փրկությունն Անին է, Խարկով գյուղի սահմանային ռեժիմի թեթևացումն է: Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը:

Եթե մի կտոր խելացի օգտագործենք Անին տեսնելու միակ հնարավորությունը, որը ունենք միայն մենք, ապա տուրիզմի զարգացումը կբերի Հայաստանում ամենաաղքատ, Անիի գյուղերի զարգացմանը: Անի ունենալ և չօգտագործել, առնվազն դավաճանություն է շիրակցիների նկատմամբ: 

Հիմա Դիլիճանը, Ջերմուկը, Արզնին և այլ առողջարանային քաղաքներում ասեղ քցելու տեղ չկա, մի հյուասենյակ գտնել անգամ հնարավոր չէ, իսկ Գյումրին և Շիրակը դատարկ է և աղքատ...»: