ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Բելառուսն առայժմ օգնության խնդրանքով չի դիմել


ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Բելառուսն առայժմ օգնության խնդրանքով չի դիմել
Օգոստոս 16 00:00 2020

Բելառուսն առայժմ օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարություն: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը Բելառուսի կողմից օգնության որեւէ խնդրանք չի ստացել», - նշել է Զայնետդինովը:

Ինչպես նա հստակեցրել է, բելառուսական կողմից նման խնդրանքի դեպքում այն կքննարկվի կազմակերպության կողմից սահմանված կարգով: «Օգնության տրամադրման հիմքերը բերված են Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածում (նվիրված է ՀԱՊԿ անդամ պետության դեմ որեւէ երկրի կամ երկրների ագրեսիային) եւ կազմակերպության կանոնադրության մեջ: Սակայն օգնության վերաբերյալ բոլոր որոշումները ընդունվում են միայն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ համապատասխան խորհրդակցություններից հետո», - պարզաբանել է մամուլի քարտուղարը:



loading...