Մենք կվերահսկենք իրավիճակը, ոչ մի արտաքին կառավարություն պետք չէ. Լուկաշենկոն՝ զինվորականներին


Մենք կվերահսկենք իրավիճակը, ոչ մի արտաքին կառավարություն պետք չէ. Լուկաշենկոն՝ զինվորականներին
Օգոստոս 15 23:46 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է սկսել երկրի պաշտպանության նախարարությունում գտնվող Ռազմավարական կառավարման կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է BelTA-ն, Բելառուսի առաջնորդը ևս մեկ անգամ հայտարարել է, որ հանրապետությունում իրավիճակը ապակայունացնում են, և որ նրանք հասել են աշխատանքային կոլեկտիվներին: Նա նշել է, որ ցանկանում է ևս մեկ անգամ ասել, որ դրանից ոչինչ չի ստացվի:

«Մենք երկիրը չենք հանձնի ոչ ոքի: Իրավիճակը կվերահսկենք»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և նրան վիճակված է միշտ պատրաստ լինել ցանկացած մարտահրավերների: Նա նաև նշել է, որ արտերկրում Բելառուսին առաջարկվում է ինչ-որ միջնորդություն, երկրի համար ստեղծվում է արտաքին կառավարություն:

«Մենք ունենք նորմալ կառավարություն, որը ստեղծվել է Սահմանադրության համաձայն, մեզ պետք չեն ոչ մի արտաքին կառավարություն, ոչ մի միջնորդներ», – ասել է Լուկաշենկոն՝ կոչ անելով ուսումնասիրել պատմությունը և հասկանալ, որ ոչ մի արտաքին կառավարություն երբեք չի ղեկավարելու Բելառուսը»,- ասել է Լուկաշենկոն: