Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների ճնշող մեծամասնության մահն անձամբ Նիկոլ Փաշինյանի խղճին է․ Արմեն Աշոտյան


Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների ճնշող մեծամասնության մահն անձամբ Նիկոլ Փաշինյանի խղճին է․ Արմեն Աշոտյան
Օգոստոս 15 23:38 2020

Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։

Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններում՝ Ֆրանսիա, Շվեդիա։

Մեր երկիրը, որի 1000-ից ավել քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետեւանքով եւ որտեղ մահացության ցուցանիշները վատագույններից են, նույնպես պարտավոր է հարգանքի տուրք մատուցել իր զավակներին։

Հատկապես, հաշվի առնելով, որ մեր մահացած հայրենակիցների ճնշող մեծամասնության մահը անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր ապիկար կառավարության խղճին է։

Իսկ մնացածիս համար դա տարրական բարոյականության եւ հանրային համերաշխության հարց է։

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը՝ սահմանելով հատուկ օր»։