Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո


Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո
Օգոստոս 15 23:21 2020

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո: Մի քանի կարևոր կետերից կարևորագույնն այն է, որ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ: Այդ ձեռագիրը երբեք բնորոշ չի եղել մեզ: Դա միշտ բնորոշ է եղել հակառակ կողմին`սկսած Սումգայիթի ու բաքվի ջարդերից (անգլերեն massacre և ոչ թե սլավոնական погром) և 1988-1994 թթ. լայնածավալ գործողությունների ժամանակ տղի ունեցած պատերազմական հանցագործություններից, վերջացրած 2004 թ. Գուրգեն Մարգարյանի գլխատմամբ, 2016-ին մի քանի քաղաքացիական անձանց, ծերերի, զինվորների, անգամ եզդի զինվորի գլխատմամբ, ու և նաև 2020 թթ. մանկապարտեզի, Կովիդի դիմակների, բնակելի տների ռմբակոծմամբ և ատոմակայանին ուղղված սպառնալիքով: Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ փոխադարձ հրետակոծությունից երբեմն տուժել է նաև քաղաքացիական բնակչությունը, սակայն հայկական կողմը երբեք միտումնավոր չի թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, երբեմն նրանք օգտագործվել են որպես մարդկային վահան հարևանի կողմից: Միակ դրվագը, երբ Հայաստանը բացահայտ մեղադրվում է պատերազմանական հանցագործության մեջ, Խոջալուն է, որի` հարևանի կողմից կազմակերպած լինելու վերաբերյալ կան բավարար ապացույցներ: Ինչքան հիշում եմ, ժամանակին այդ ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Կարե Նազարյանը Խոջալուի իրադարձությունների իրական բնույթի վերաբերյալ այդ մասին հիմնավոր տեղեկանք էր տարածել ՄԱԿ-ում: Այդ տեղեկանքը պետք է անգիր անել: Ցավոք, մոտս չի պահպանվել, սակայն վստահ եմ, որ ԱԳՆ-ն ունի»: 



loading...