Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 15 22:40 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 15-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 000, մահացության ցուցանիշը՝ 276:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

 

1. Հայաստան – 14 000

2. Ռուսաստան – 6289

3. Իրան - 4055

4. Ադրբեջան – 3360

5. Թուրքիա – 2938

6. Վրաստան – 331

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 276

2. Իրան – 232

3. Ռուսաստան – 107

4. Թուրքիա –71

5. Ադրբեջան – 50

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 41 495 է, մահվան դեպքերինը՝ 1059:

Մեկ օրում առողջացածների թիվը 360 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34484, փաստացի բուժվողներինը՝ 5952 (մեկ օրում նվազել է 130-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:



loading...