Պաուզա Անոն քաղաքապետ Հայկ Մարությանի սիրելին է, և թավշյա կառավարության նվիրյալ ջատագովը, բայց ոչ մի չինովնիկ այդպես էլ չարեց այն քայլը, որ արեց Ռուբեն Հայրապետյանը


Պաուզա Անոն քաղաքապետ Հայկ Մարությանի սիրելին է, և թավշյա կառավարության նվիրյալ ջատագովը, բայց ոչ մի չինովնիկ այդպես էլ չարեց այն քայլը, որ արեց Ռուբեն Հայրապետյանը
Օգոստոս 14 00:41 2020

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյան -ը հանձն է առել փոխանցել հայտնի դերասանուհի Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության համար պահանջվող գումարը: Հայրապետյանը չի դադարում օգնել մարդկանց նույնիսկ այս խառը և ծանր օրերին, երբ իշխանության եկած խունտան լայնածավալ ռեպրեսիվ քաղաքականություն է վարում նախկին գործիչների, այդ թվում հենց իր՝ Հայրապետյանի դեմ: Վերջին ամիսներին թե՛ գործարարը, թե՛ նրա ընտանիքը գործող ռեժիմի համար դարձել են թիրախ, մեկը մյուսի հետևից անհիմն քրեական գործեր են կարվում, մեկը մյուսի հետևից ծանուցագրեր են ուղարկվում: Բայց այդ ամենը չխանգարեց, որպեսզի Հայրապետյանը չկորցնի իր մարդ տեսակը, շարունակի օգնել նրանց, ովքեր այդ օգնության կարիքն ունեն:

 

Պաուզա Անոն, ինչպես բոլորս գիտենք, քաղաքապետ Հայկ Մարությանի սիրելին է, և թավշյա կառավարության նվիրյալ ջատագովը, բայց ոչ մի չինովնիկ այդպես էլ չարեց այն քայլը, որ արեց Ռուբեն Հայրապետյանը:

Քաղաքականության մեջ էլ կարևորը մարդկայնությունն է, սրտացավ ու կարեկից վերաբերմունքը հասարակ մարդու հանդեպ: Արդեն շատ պարզ երևում է՝ ով ով է իրականում, երևում է, թե ովքեր են, որ պաշտոնն իրենց շահի համար են օգտագործում, և ովքեր են, որ անգամ պաշտոնաթող ու հալածյալ լինելով՝ շարունակում են ձեռք մեկնել մարդկանց: Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում այս ամենին արժանի գնահատական տալ, բացել վերջապես ձեր աչքերը և կանգնել միակ ճշմարտության կողքին:

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հայրապետյանին,իսկ Նարինե Ոսկանյանին մաղթում առողջություն

 



loading...