Վարչապետը ասել է՝ պետբյուջեն բոլորիս գրպանն է, բա ինչպե՞ս էին նախարարների աշխատավարձը թաքում կրկնապատկել. Մարուքյան


Վարչապետը ասել է՝ պետբյուջեն բոլորիս գրպանն է, բա ինչպե՞ս էին նախարարների աշխատավարձը թաքում կրկնապատկել. Մարուքյան
Օգոստոս 13 15:32 2020

Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է: Չեմ կարող չհամաձայնել այս կարևոր մտքի հետ, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս էին ուղիղ մեկ տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձրել 1.5 միլիոն և նույն տրամաբանությամբ փոխնախարարներինն ու մարզպետներինը կրկնապատկել գաղտնի կերպով` առանց օրենքում փոփոխության, ինչի մասին խոսեցին միայն մամուլում հրապարակումներից հետո: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: