«Էն սեքսից կարոտ սոցապի նախարարուհին հրաժարվում է հաշմանդամություն ունեցողին դեղեր հատկացնել»․ Եկմալյանի բնակիչ


«Էն սեքսից կարոտ սոցապի նախարարուհին հրաժարվում է հաշմանդամություն ունեցողին դեղեր հատկացնել»․ Եկմալյանի բնակիչ
Օգոստոս 13 14:11 2020

«5 տարի ա սպասում եմ էսօր-էգուց, բայց Պապոյանը, եթե մի 3-4 ամիս էլ մնար, ինձ տուն էր տվել արդեն։ Պապոյանը ինձ ասել ա, որ դու էս էս ստանալու, էն ես ստանալու, դու ամեն ինչով ապահովված ես, բայց էս ասել ա լեզվով՝ ոչ թե գործով։ Ես ունեմ փաստաթուղթ, որում գրված ա, որ Պապոյանի կառուցած 8 հարկանի շենքի 4-րդ հարկում ես տուն ունեմ, բայց հիմա եկել ա մեկը, որը կառուցել ա 22 հարկանի շենք, ու ինձ ասում ա փող տուր, որ տունդ տամ քեզ։ Հիմա տունս քանդած ա, ես 4 տարի չեմ ապրել էդտեղ, իմ տունը օդից կախված ա հիմա։ Տունս 2-րդ հարկում ա, ու պատս լրիվ քանդել են մինչև 1-ին հարկ, ինչ ա՝ որ էդտեղից ոսկի հանեն, խուժանները»,- նշեց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան շենքի բնակիչը։

 

Բողոքի ակցիա իրականացնող մեկ այլ բնակչուհի, որը պահում է առաջին կարգի հաշմանդամի նշեց․ «Հայկ Մարությանը էն օրվա ասուլիսի ժամանակ արհամարանքով մեզ ասում ա՝ «էն մի քանի հոգին»․ մենք ո՞ր մեկի կռավաթը կամ հաշմանդամի սայլակը բերենք ստեղ, որ տենաք՝ մի քանի հոգի չի։ Բա էն սեքսից կարոտ սոցապի նախարարուհին, մենք օրենքով 1 տարվա դեղեր պետք ա ստանանք, բայց ինքը չի հատկացնում, իսկ սոցապ զանգելն ու ընկնել անհնար ա, նույնն ա, ոնց որ Կրեմլ զանգես։ Ինքն էլ ա հաշմանդամ ու ինքն էլ ա սայլակով ու լավ գիտի  սայլակովների վիճակը՝ ինչ ա։ Քանի որ մենք չունենք ո′չ վարչապետ, ո′չ առողջապահության նախարար, ո′չ սոցապ նախարար, խնդրում եմ թասիբով տղերք, օգնեք մեզ ինչով կարող եք ու կանգնեք մեր կողքին։ Հեսա ձմեռ ա, եկեք, տեսեք անգամ շունը չի ապրի էդ պայմաններում, ես էս հաշմանդամին, ո՞նց պահեմ առանց կոմունալ հարմարության»,- ասաց բողոքի ակցիա իրկանացնողը։

 

Լրագրողների հետ խոսելու պահին, բողոքի ակցիա իրականացնողին մոտեցան ոստիկանության աշխատակիցները և արձանագրություն կազմեցին դիմակը չկրելու համար, իսկ Եկմալյանի բնակչուհին, ի պատասխան այդ ամենի, ասաց․ «Արձանագրություն կազմեք, ուզում եք 100,000 դրամ գրեք, 10,000-ը ձեզ քիչ ա, ձեզ փող ա պետք շատ։ Վերջ արձանագրությունը կազմեցիք, ես էսօր կարամ լիքը խոսամ առանց դիմակի, մեկ ա չեմ վճարելու էնքան ժամանակ, մինչև որ գումարս չտաք։ Իսկ Նիկոլն էլ Կառավարության շենքից ներքև չի իջնի, մենք իրան արդեն ընտրել, պրծել ենք։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը իրա ՀՀ հպարտ քաղաքացիներից հրաժարվեց, մենք էլ իրանից ենք հրաժարվում»,- ասաց բողոքի ակցիա իրականցնողը։