Աստղագետները «Ծիր կաթինին» նման գալակտիկա են հայտնաբերել` 12 մլրդ լուսային տարի հեռավորությամբ


Աստղագետները «Ծիր կաթինին» նման գալակտիկա են հայտնաբերել` 12 մլրդ լուսային տարի հեռավորությամբ
Օգոստոս 13 00:20 2020

Աստղագետները Չիլիում տեղակայված ALMA աստղադիտակների օգնությամբ «Ծիր կաթինին» նման գալակտիկա են հայտնաբերել, որը գտնվում է մեզանից 12 մլրդ լուսային տարի հեռավորությամբ:

Ինչպես փոխանցում է CNN-ը, դա նշանակում է, որ այդ մոլորակից լույսը 12 մլրդ տարի է անցել մեզ հասնելու համար, այնպես, որ մենք գալակտիկան տեսնում ենք այնպիսին, ինչպիսին, որ այն եղել է ի հայտ գալու ժամանակ, երբ տիեզերքն ընդամենը 1.4 մլրդ տարեկան էր:

Աստղադիտակից ստացված պատկերներն ու ուղեկցող ուսումնասիրությունները հրապարակվել են Nature ամսագրում:

Տիեզերքի գոյության վաղ տարիներին ձևավորվող գալակտիկաներն անկայուն էին, քանի որ չունեին այնպիսի կառուցվածք, որն ունեին ավելի հին գալակտիկաները, ինչպես օրինակ` «Ծիր կաթինը»: Սակայն նորահայտ այս գալակտիկայի պատկերները փոխում է այդ տեսությունը:

Հետագա ուսումնասիրությունը կարող է նույնիսկ փոխել աստղագետների մոտեցումն ու պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կազմավորվել գալակտիկաները:



loading...