Միջնորդելու ենք, որ քրեական գործ հարուցվի. Վլ. Գասպարյանը՝ իր և «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին


Միջնորդելու ենք, որ քրեական գործ հարուցվի. Վլ. Գասպարյանը՝ իր և «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին
Օգոստոս 13 00:12 2020

«Ազատության» ղեկավարը իր աշխատակիցներին չի սովորեցնում որտեղ է սկսվում իրենց իրավունքները և սկսում իրենց պարտականությունները. այսօր 168.am «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով Ազատության ռադիոկայանի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ- գնդապետ  Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ «Ազատության ռադիոկայանը» առանց զգուշացնելու  նկարահանել է  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանա լճի տարածքում գտնվող առտանձնատունը, որի պատճառով  վեճ է տեղի ունեցել  լրագրողի և ոստիկանապետի միջև:

«Ուզում էիք նկարահանեիք, գայիք դռան մոտ, դուռը կբացեի, կասեիք մենք նկարահանում էինք անում, ես էլ կռիվ կսարքեի: Ես այն ժամանակ խախտած կլինեի լրագրողի պարտականութունը կատարելը: Բայց Դուք սողոսկել եք իմ տուն, իմ տնից 400 մ հեռավորության վրա կառավարել եք թռչող սարքը՝ իմ տան վրա։

 

Ես փաստաբանին ասել եմ, որ քրեական գործ ենք հարուցելու, միջնորդելու ենք այս փաստի հետ կապված»,-նշեց նա:

«Այո, ես նրանց ասել եմ, որ ձեր վարքագծի համար և ուրիշի տուն մտնելու համար մեկ ուրիշը փիլիսոփայորեն չի մոտենա, կսատկացնի պատի տակ, զգույշ եղեք դրանից, դուք մտնում եք ընտանիքներ»,- նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե ձեր նկատմամբ  մի քանի քրեական գործեր կան հարուցված և ևս մեկ գործ է հարուցված, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ես շնորհավորում եմ նրանց, ովքեր քրեկան գործեր են հարուցել»:

Հարցին՝ չ՞եք կարծում, որ անազատության մեջ կհայտնվեք, ոստիկանապետը նշեց՝«Չեմ կարծում, օրենքը ոչ թե քաղաքական նկատառումներով պետք է կիրառել՝ անձերի նկատմամբ, այլ՝ օրենքով: Օրենքի դաշտում շատ բաներ տեղի չեն ունենում և հավաստիացնում եմ, որ բոլոր նման երևույթների համար պատասխան են տալու, ոչինչ մի մնում գետնին, ամեն ինչ բարձրացվում է» :