Պոմպեոն պաշտպանում է զենքի վաճառքը սաուդցիներին տհաճ զեկույցից հետո


Պոմպեոն պաշտպանում է զենքի վաճառքը սաուդցիներին տհաճ զեկույցից հետո
Օգոստոս 12 23:50 2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարության մեջ նշել է, որ իր գերատեսչությունն արել է հնարավոր ամեն ինչ 2019 թվականին Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի հետ կապված` այն բանից հետո, երբ կառավարական վերահսկող մարմինը պարզել էր, որ Եմենում քաղաքացիական զոհերի ռիսկը լիովին չէր գնահատվել, փոխանցում է Reuters-ը:

Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի զեկույցում նշվում է, որ Պետդեպարտամենտը լիովին չի գնահատել Եմենում քաղաքացիական զոհերի ռիսկը, երբ հաստատել է 2019 թվականին զինամթերքի վաճառքը Սաուդյան Արաբիային:

«Մենք ամեն ինչ արել ենք ըստ հրահանգների»,- ասել է Պոմպեոն լրագրողներին Չեխիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես հպարտ եմ իմ թիմի կատարած աշխատանքով: Մենք իսկապես լավ արդյունքների ենք հասել: Մենք կանխել ենք մարդկանց մահերը»:



loading...