Այցերն ատամնաբուժարան պետք է հետաձգվեն. ԱՀԿ


Այցերն ատամնաբուժարան պետք է հետաձգվեն. ԱՀԿ
Օգոստոս 12 12:47 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս այցերն ատամնաբուժարան հետաձգել մինչև COVID-19-ի վերահսկելի դառնալը:

«Բերանի խոռոչի զննումը, ատամների մաքրումը և կանխարգելիչ այլ բուժումները պետք է հետաձգվեն, մինչև չնվազեն վարակի փոխանցման ռիսկերը, քանի որ ատամնաբույժները երկար ժամանակ սերտ շփման մեջ են գտնվում պացիենտների հետ, վարակի փոխանցման ռիսկերը մեծանում են: Հետևաբար, նրանք վտանգված են SARS-CoV-2-ով վարակվելու կամ այն հիվանդներին փոխանցելու»,- ասված է ԱՀԿ հայտարարության մեջ։

Կազմակերպությունը չի բացառել արտակարգ իրավիճակներում բժշկի անհապաղ միջամտությունը` միայն պաշտպանիչ դիմակների առկայության դեպքում:



loading...