Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով


Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Օգոստոս 12 11:46 2020

Կառավարությունը հավանություն տվեց 2020թ․ մարտի 16-ին հայտարարված ու մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17։00-ից 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00-ը ներառյալ երկարաձգելու որոշմանը։ Սա արտակարգ դրության ժամետի 5-րդ երկարաձգումն է։ Այսօր կհրավիրվի նաև ԱԺ հատուկ նիստ։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստին հայտնեց, որ այս արտակարգ դրության ժամանակահատվածում կլինեն մեղմացումներ. կվերացվի հավաքների և գործադուլների արգելքը, որը կփոխարինվի թույլտվությամբ՝ որոշակի կանոնների պահպանումով (դիմակի կրում, սոցիալական հեռավորություն):

Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու անցկացնելու և մասնակցելու սահմանափակումները. թույլատրվում է ոչ ավելի քան 40 անձնանց մասնակցությունը: