Մերկ գերմանացին հետապնդել է վայրի խոզին, որը գողացել էր նրա նոթբուքը


Մերկ գերմանացին հետապնդել է վայրի խոզին, որը գողացել էր նրա նոթբուքը
Օգոստոս 10 00:01 2020

Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում մերկ գերմանացին հետապնդում է վայրի խոզին, որը գողացել էր նրա նոթբուքով պայուսակը։

«Բնությունը պատասխան հարված է հասցնում»,-ֆեյսվուքում գրել է Ադել Լանդուերը, որը լուսանկարել էր դեպքը։ «Ես ցույց եմ տվել այդ մարդուն նկարները, նա լիաթող ծիծաղել է եւ թույլ տվել ինձ հրապարակել դրանք»։

«Քանի որ պայուսակում եղել է նոթբուքը, նա մեծ ջանքեր էր գործադրել՝ անգամ չնայած նրան, որ ամբողջովին մերկ էր»,-նշել է Լանդաուերը, հաղորդում է uardian-ը։

Թերթի հաղորդմամբ՝ հետապնդումը հաջողությամբ էր պսակվել, խոզը հայտնվել էր ստվարաթղթից տուփի մեջ եւ վայր գցել համակարգիչը։

Ականատեները բուռն ծափահարություններով էին դիմավորել տղամարդուն, երբ նա վերադարձել էր իր համակարգչով։

 


loading...