Կիրակի օրը ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում


Կիրակի օրը ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում
Օգոստոս 9 22:23 2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները կիրակի օրը ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի մի քանի վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վերահսկողական գործառույթների շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու ուղղությամբ։

Նշենք, որ վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում ամենօրյա գրաֆիկով։



loading...