Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները. նրանցից 2-ը 9 եւ 15-ամյա երեխաներ են


Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները. նրանցից 2-ը 9 եւ 15-ամյա երեխաներ են
Օգոստոս 9 19:10 2020

ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների անունները:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «Toyota Fortuner» (վարորդ՝ Միհրան Գ․, ծնված 1971 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Toyota Fortuner» ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները (Արմեն Գ․, ծնված 2011 թ., Նարեկ Գ․, ծնված 2005 թ․ և Թամարա Մ․, ծնված 1983 թ․) տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը, ինչպես նաև ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 


loading...