Բեյրութում ցուցարարները 4 նախարարությունների շենքեր են գրոհում, անկարգությունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 230-ի (տեսանյութ)


Բեյրութում ցուցարարները 4 նախարարությունների շենքեր են գրոհում, անկարգությունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 230-ի (տեսանյութ)
Օգոստոս 8 23:12 2020

Բեյրութում ցուցարարները գրոհում են Լիբանանի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների շենքերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լիբանանցիները ներխուժել են էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններ: Ցուցարարների հետևից ԱԳՆ շենք են մտել նաև զինվորականները:

Կառավարության հրաժարականն ու բարեփոխումների անցկացում պահանջող ցուցարարները շաբաթ հավաքվել էին մայրաքաղաքի Նահատակների հրապարակում, այնուհետև սկսել են գրոհել նախարարություններն ու այլ կառավարական շենքեր:

Հաղորդվում է, որ ցուցարարները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների և անկարգությունների հետևաքնքով տուժածների թիվը հասել է 230-ի:

Բացի այդ, հայտնի է, որ ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության ուժերի մեկ աշխատակից է զոհվել:

Ավելի վաղ երկրի վարչապետը հանդես էր եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով:  

Երկրի մայրաքաղաքում հավաքված ցուցարարները նաև պատասխան են պահանջում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի մեղավորներից, որի հետևանքով զոհվել է 158 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 6000-ը: Զոհերի թվում կա 13 հայ, վիրավորների թվում՝ հարյուրավոր հայեր: Բեյրութում բնակվող հայերից շատերի տները նույնպես ավարվել են: