Փլուզում Գյումրիի «Կումայրի» արգելոցի տարածքի բնակելի տանը


Փլուզում Գյումրիի «Կումայրի» արգելոցի տարածքի բնակելի տանը
Օգոստոս 8 22:50 2020

Հուլիսի 13-ի ուժեղ կարկուտն ու հեղեղը, վերջին օրերի հորդառատ անձրևները լուրջ հետևանքներ են թողել վթարային  տներում։ Մեծ են վնասները հիմնականում հին ֆոնդի տներում, որոնք ընդգրկում են նաև պատմական միջուկի տարածքը։ Այսօր փլուզում է տեղի ունեցել Չերազի փողոցի 7/3 տանը։

SHANTNEWS.am-ի թղթակցին բնակիչները հայտնել են, որ այս փլուզումն առաջինը չէր վերջին երկու շաբաթների ընթացքում։ Տանտերերը երկու շաբաթ առաջ փլուզված  տանիքի  հետքերը դեռ չէին հասցրել վերացնել, երբ հաջորդեց մյուս փլուզումը։

Փլվել է Խզմալյանների տան խոհանոցի առաստաղը, որը փայտե կառուցատարրերով է, որոնք  տարիների ընթացքում փտել են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։