Ամբերդի համայանքապետը՝ ծեծկռտուքի մասնակից․ բացատրություն տալուց հետո բաց է թողնվել


Ամբերդի համայանքապետը՝ ծեծկռտուքի մասնակից․ բացատրություն տալուց հետո բաց է թողնվել
Օգոստոս 8 22:43 2020

Համացանցում լայն տարածում գտավ տեղեկատվությունն այն մասին, որ երեկ Էջմիածնում խմբակային ծեծկռտուք է եղել, ինչի պատճառով էլ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Ամբերդի համայնքի ղեկավար Մանվել Բաբայանը։

 

Տեղեկատվությունը ճշտելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավարի հետ, որը այդպես էլ անպատասխան թողեց զանգերը, Ամբերդի համայնքապետարանից էլ մեզ հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։

Վաղարշապատի ոստիկանության բաժնից հայտնեցին, որ բերման ենթարկվածների մեջ ներկա պահին նման անձ չկա․«Այսօր բերման ենթարկվածների մեջ չկա նման մարդ մեզ մոտ, բայց երեկ եղել ա, թե ոչ, չեմ կարող ասել»,- նշեց ոստիկանության բաժնի աշխատակիցը։

Հավելենք նաև, որ ըստ տարածված տեղեկությունների, իրար հետ վիճաբանել են Ամբերդ գյուղի բնակիչներ, 58-ամյա Մանվել Բաբայանը, 23-ամյա Մայիս Բաբայանը, 40-ամյա Վաչագան Մինասյանը, 39-ամյա Սարգիս Ճուղուրյանը և 23-ամյա Գևորգ Սեդրակյանը, 22-ամյա Արամ Սեդրակյանը, որի ժամանակ փոխադարձ հնչել են հայհոյանքներ և հարվածներ:

Նույն օրը, Ս. Ճուղուրյանը և Մանվել Բաբայանը Ամբերդ գյուղից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:



loading...