Բեյրութում ողբերգական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, կա 6000 վիրավոր և 60 անհետ կորած


Բեյրութում ողբերգական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, կա 6000 վիրավոր և 60 անհետ կորած
Օգոստոս 8 21:38 2020

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 158-ի: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:

Հաղորդվում է նաև, որ վիրավորների թիվը գերազանցել է 6000 հազարը: 60 մարդ դեռևս անհետ կորած է համարվում աղետալի պայթյունից 8 օր անց:

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվածների թվում 43 սիրիացի կա:

Հիշեցնենք, որ զոհերի թվում վերջին տվյալների համաձայն կա 13 հայ, իսկ վիրավորների թվում՝ շուրջ 300: Նավահանգստին մոտ բնակվող բազմաթիվ հա բնակիչների տներ ավերվել են:

Երկրի ՆԳՆ տվյալներով՝ պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: