Լիբանանի զինվորականները ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել


Լիբանանի զինվորականները ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել
Օգոստոս 8 21:25 2020

Լիբանանի անվտանգության ուժերը կրակ են բացել խորհրդարանի շենքի տարածքում՝ փորձելով ցրել ցուցարարներին:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը նաեւ հաղորդել էր, որ անկարգությունների մասնակիցները ներխուժել են Լիբանանի արտգործնախարարություն: Al-Jadeed հեռուստաալիքի տվյալներով՝ նրանց հետեւից ԱԳՆ շենք են մտել զինվորականները։

Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը եւ բարեփոխումներ պահանջելով: Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր եւ պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ արցունքաբեր գազի տասնյակ նռնակներ են թռչում: Կարմիր խաչի եւ քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում: