«Խոստումը» հասանելի է Netflix-ում. Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին դիտել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը


«Խոստումը» հասանելի է Netflix-ում. Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին դիտել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը
Օգոստոս 8 20:58 2020

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին լուրով՝ հայտնելով, որ այն հասանելի է Netflix հավելվածում:

««Խոստումը» ֆիլմը ձեռք է բերվել Netflix Film-ի կողմից և հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով ֆիլմի պաստառը:

Հիշեցնենք, որ իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են հոլիվուդյան աստղեր Օսկայ Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ժեյմս Քրոմվելը և շատ այլ դերասաներ:

 



loading...