Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք


Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք
Օգոստոս 8 20:44 2020

Ցուցարարները ներխուժել են Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենք, որը գտնվում է մայրաքաղաք Բեյրութի Աշրաֆիա շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակցիայի մասնակիցները ներխուժել են ԱԳՆ շենք եւ բարձրացրել են պաստառներ, որոնց վրա գրված են «Բեյրութը դեմիլիտարիզացված քաղաք է» եւ «Հեղափոխության մայրաքաղաք»:

Երեքշաբթի օրը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենքը խիստ վնասվել է:

Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը եւ բարեփոխումներ պահանջելով: Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր եւ պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ արցունքաբեր գազի տասնյակ նռնակներ են թռչում: Կարմիր խաչի եւ քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում:



loading...