Ինչո՞վ է հայտնի և որքան դրամաշնորհ է ստացել Արսեն Թորոսյանի՝ նախկինում ղեկավարած ՀԿ-ն


Ինչո՞վ է հայտնի և որքան դրամաշնորհ է ստացել Արսեն Թորոսյանի՝ նախկինում ղեկավարած ՀԿ-ն
Օգոստոս 8 20:15 2020

Մամուլում տեղեկություն  է շրջանառվում, որ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է, ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը՝ հավանաբար հենց սկզբից միավորված բուժկենտրոնների տնօրենի պաշտոնը պատրաստելով սորոսական ակտիվիստի համար։ Ուշագրավ է, որ այդ ՀԿ-ն, որը ժամանակին ղեկավարել է ինքը՝ Թորոսյանը, համարվում է սորոսական, և վերջին դրամաշնորհը Սորոսի գրասենյակից ստացել է 2017 թվականին: 

 


Հեղափոխությունից հետո ՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է դրամաշնորհների մրցույթների: Երկու դրամաշնորհ ստացվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ից: Այսպես, դրանցից մեկի ծրագրային առաջարկը նախատեսում էր Հայաստանի Հանրապետության տարածքում ԹՆՕ–ների շրջանում ապահովել համայնքահեն ծառայությունների միջոցով կանխարգելիչ միջոցառումների հասանելիությունը, ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերումը և ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունների դրական պատասխանի դեպքում կատարել ուղղորդում և ուղեկցում ՁԻԱՀ-ի ԿՀԿ՝ հետագա հետազոտությունների և ՄԻԱՎ վարակ հիվանդության հայտնաբերման դեպքում դիսպանսերային հսկողության վերցնելու և բուժում տրամադրելու համար: Ծրագիրը պետք է իրականացվեր 2019-2021թթ. ընթացքում (ընդհանուր՝ 27 ամիս տևողությամբ) 5 խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Արմավիրում: Երկրորդ դրամաշնորհային ծրագիրը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով տրամադրել խնամքի և աջակցության ծառայությունների փաթեթ՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց: Ծրագիրը պետք է իրականացվի 2019-2021 թթ. ընթացքում (ընդհանուր՝ 28 ամիս տևողությամբ) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Երկու ծրագրերի համար, ըստ ՊԵԿ-ի, ՀԿ-ն ստացել է  62186999 ՀՀ դրամ: 


Քովիդ 19-ի դեմ պայքարում էլ Սորոսի հիմնադրամը համագործակցել է սույն ՀԿ-ի հետ:

 
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն համագործակցում է նաև Սվետոզառ ՀԿ-ի հետ: Այդ ՀԿ-ի հիմնական թիրախային խմբերը գյուղաբնակ երիտասարդությունն ու կանայք են: ՀԿ-ը հիմնվել է 2017 թ. նոյեմբերին Արարատի մարզի Դվին գյուղում: Արարատի մարզում էլ իրականացրել է հետևյալ ծրագրերը՝ «Դեռահաս աղջիկների հիգիենա»՝ Արարատի մարզի 106 դպրոցում՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ աջակցությամբ, կազմակերպել է Արարատի մարզի 40 դպրոցների միջև աշակերտական ֆուտբոլի թիմերի առաջնություն՝ 40 համայնքների ՏԻՄ-երի աջակցությամբ: 


Իսկ ով է ինքը՝ Հովհաննես Մադոյանը: Նրա կենսագրությունը պատահականորեն գտնում ենք Փինք Արմենիայի էջում, որը, հիշեցնենք, զբաղվում է Հայաստանում ԼԳԲՏ շահերի և իրավունքների պաշտպանությամբ: 


Բացի այդ, նա չի էլ թաքցնում իր կապը Հայաստանում Սորոսի հիմնադրամի հետ: 2019 թվականին Մադոյանը մասնակցել է  «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում» Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ քննարկմանը և ելույթ է ունեցել արդեն իսկ մեզ հայտնի Ժաննա Անդրեասյանի հետ՝ Սոցիալական արդարությունը Հայաստանում թեմայի շրջանակներում՝ ներկայացնելով վերոնշյալ ՀԿ-ն: 


2016-ին Երևանում ներկայացվեց Հոմո/բի/տրանսֆոբիայի դեմ պայքարի համապարփակ ռազմավարությունը: Հիմնական հարցերի թվում էին պայքար ատելության կոչերի և հանցագործությունների դեմ, աշխատանք տնտեսական հզորացման, իրավական աջակցության, սոցիալական կրթության և ԼԳԲՏԻ համայնքի համախմբման համար: Հարցերի լուծման համար առաջարկվել է խմբային աշխատանքային ձևաչափը՝ առավել համախմբելու ուժերը՝ Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու համար: Քննարկումը ավարտվեց հարց ու պատասխանով, որը վարեց Հյուման Ռայթս Հաուս Երևանի նախագահող Հովհաննես Մադոյանը: 


Վերջերս էլ՝ «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն  հրավեր էր ուղարկել տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների՝ առաջարկելով մասնակցել «ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում կայանալիք քննարկմանը, որի թեման էր «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը»։ Նպատակն էր՝ «ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները և հանրային ընկալման մեջ ոստիկանության դերի բարձրացման ուղղությունները»։ Եվ այս քննարկմանը կրկին մասնակցում էր Հովհաննես Մադոյանը: 



loading...