Բելառուսում ձերբակալել են նախագահական թեկնածու Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավարին


Բելառուսում ձերբակալել են նախագահական թեկնածու Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավարին
Օգոստոս 8 19:44 2020

Իրավապահ մարմինները Բելառուսում ձերբակալել են նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Մորոզին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով նախագահական թեկնածուի մամուլի քարտուղարին:

«Ինչպես հայտարարվել է ձերբակալության պահին, Մորոզին ձերբակալել են վարչական գործընթացին մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ այսօր հանգստյան օր է, մինչև երկուշաբթի Մորոզն ազատ չի արձակվի»,- ասել է մամլո քարտուղարը:  

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: