Ինտերպոլը՝ Լիբանանի իշխանությունների խնդրանքով սկսել է հետաքննել Բեյրութի պայթյունի պատճառները


Ինտերպոլը՝ Լիբանանի իշխանությունների խնդրանքով սկսել է հետաքննել Բեյրութի պայթյունի պատճառները
Օգոստոս 8 18:33 2020

Ինտերպոլի մասնագետների թիմը մեկնել է Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառները հետաքննելու համար: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով միջազգային ոստիկանության կայքում հայտնված հաղորդագրությանը:
    

IRT-ի (Միջադեպերի արձագանքման թիմը) մասնագետները կաշխատեն Բեյրութում: Ինտերպոլի ղեկավար Յուրգեն Սթոքը նշել է, որ «Ինտերպոլի փորձն այս կարգի աջակցություն ցուցաբերելու գործում կարող է էապես օգնել տեղական իշխանություններին, ու նրանք կշարունակեն տրամադրել այդ օգնությունը»:
    

Նշվում է, որ Ինտերպոլը՝ Լիբանանի իշխանությունների խնդրանքով սկսել է հետաքննել Բեյրութի պայթյունի պատճառները: