Խոշոր ավտովթար` Աբովյան քաղաքում. կա վիրավոր


Խոշոր ավտովթար` Աբովյան քաղաքում. կա վիրավոր
Օգոստոս 8 18:18 2020

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 16։15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում՝ Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350 և Opel մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Բախման հետևանքով Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։



loading...