Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն և հարակից շինությունները


Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն և հարակից շինությունները
Օգոստոս 8 17:08 2020

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է վերակառուցել Բեյրութում տեղի ունեցած պայթյունից վնասված նավահանգիստն ու հարակից շինությունները, գրում է Anadolu-ն:
«Այժմ Բեյրութում Թուրքիայից ժամանած որոնողափրկարարական խմբերը շարունակում են աշխատանքները, մինչ օրս մեր երկիրը 400 տոննա պարենամթերք է տեղափոխել Լիբանան: Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը: Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ՝ մենք հայտարարել ենք, որ Մերսինում գտնվող նավահանգիստը կարող է օգտագործվել Լիբանանի կողմից մինչև Բեյրութի նավահանգիստը վերականգնվի»,-ասել է Օքթայը Լիբանանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:



loading...